Ինչպիսին է կանացի կատարյալ քիթն ըստ գիտնականների
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Մի փոքր վեր ցցված քիթը դրա տիրուհուն դարձնում է ավելի կանացի, իսկ ներքև թեքվածը՝ հակառակը՝ ձանձրալի տեսք է հաղորդում:
Նման եզրակացության են եկել Նյու Յորքի համալսարանի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է JAMA Facial Plastic Surgery ամսագրում:
Հարցման ընթացքում 106 կամավորների ցույց են տվել կանանց լուսանկարներ, որոնցում կանանց քիթը արհեստականորեն փոփոխել են՝ կորությունը կազմել է 96, 101, 106, 111 կամ 116 աստիճանով: Պարզվել է, որ հարցվածների մեծ մասը գրավիչ են համարում այն քթերը, որոնց կորությունը 106 աստիճան է:
Տվյալները հաստատվել են առցանց հարցման արդյունքում, որին մասնակցել է մոտ 4 հազար մարդ:
Ինչպես գրում է The Telegraph-ը, հետազոտության արդյունքները կարող են կիրառվել պլաստիկ բժշկության ոլորտում: