Ահա թե ինչ տեսք ունի այս կնոջ մարմինը՝ ծննդաբերությունից 24 ժամ անց (ֆոտո)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Երեխայի ծնունդն իսկական հրաշք է, ցանկացած կնոջ կյանքի լավագույն ժամանակաշրջանը։ Բայց դա միաժամանակ ծանր փորձություն է։
Կնոջ օրգանիզմի համար դա իսկական շոկ է։ Հաճախ նրանք նայում են հայելու մեջ և ուղղակի չեն հիշում իրենց նախկին կազմվածքը։
Նորաթուխ մայրիկ Էրիկա Էնդրյուսը ծննդաբերությունից 24 ժամ հետո հրապարակել է այս լուսանկարը, որ մեծ իրարանցում է առաջացրել։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ահա թե ինչպիսի տեսք ունի կինը ծննդաբերությունից 24 ժամ անց։ Փոքրիկը հանգիստ քնած է սրտիս հպված, տակդիր՝ մեծահասակների համար․․․ Կարծես մարաթոնյան վազքի մասնակցած լինեմ։ Ցավում են բոլոր մարմնամասերս, ես դարձել եմ ուրիշ։ Էմոցիոնալ առումով լցված եմ ուրախությամբ։ 24 ժամ առաջ ես նոր կյանք եմ բերել լույս աշխարհ»։
