Աշխարհի ամենահարուստ տղամարդկանց կանայք (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Plitkar.com.ua-ն ներկայացնում է աշխարհի ամենահարուստ տղամարդկանց կանանց:
Մելինդա Գեյթս՝ Բիլ Գեյթսի կինը
Բիլ Գեյթսը 58 տարեկան է և ունի 76 միլիարդ դոլար կարողություն: Նա այսօրվա դրությամբ համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը: Մելինդան և Բիլ Գեյթսը ամուսնացած են 1994 թվականից:

Ֆլորա Պերես՝ Ամանսիո Օրտեգայի կինը
Ամանսիո Օրտեգան գործարար է, Inditex ընկերության հիմնադիրը և նախկին նախագահը: Նրան են պատկանում 5000 խանութ` աշխարհի 77 երկրներում:

Աստրիդ Մանքս՝ Ուորեն Բաֆետի կինը
Ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ուորեն Բաֆետը կրկին ամուսնացել է առաջին կնոջ մահից 2 տարի անց: Արժե նշել, որ այդ ժամանակ փեսացուն 76 տարեկան էր, իսկ հարսնացուն` 60:

Ջուլիա Մարգարետ Ֆլեշեր՝ Դևիդ Կոխի կինը
Դևիդ Կոխը Koch Industries-ի սեփականատերերից է և փոխնախագահը: Նա ունի 40 միլիարդ դոլար կարողություն:

Կարոլինա Դենիս Պերսոն՝ Ստեֆան Պերսոնի կինը
Ստեֆան Պերսոնը շվեդական H&M-ի տնօրենների խորհրդի նախագահն է, որը հիմնադրվել է նրա հոր կողմից: Նա ունի 34,5 դոլոր կարողություն:
