Քրիստինե Պեպելյանին հաճելի անակնկալ են մատուցել
LifestyleՔրիստինե Պեպելյանին հաճելի անակնկալ են մատուցել: Հայտնի երգչուհու ընկերուհիներից մեկը կարկանդակ է պատրաստել նրա համար եւ ուղարկել՝ լավ իմանալով, որ Քրիստինեն կարկանդակների մեծ սիրահար է:

«Դուռը թակում են ու հայտնվում են տաք կարկանդակները, ու այս ամենը ընդամենը այն պատճառով, որ ես սիրում եմ կարկանդակներ: Անչափ հաճելի անակնկալ, բայց ավելի կարևոր է տաք վերաբերմունքը, քան տաք կարկանդակները: Շնորհակալ եմ։ Շատ համեղ է։ Ուրախացա»,- Instagram-ում գրել է երգչուհին:
Փաստորեն, երկրպագուներն արդեն գիտեն, թե ինչ է պետք նվիրել Քրիստինե Պեպելյանին: