65- ամյա ամերիկուհին հրաշալի զբաղմունք է գտել (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
65-ամյա ամերիկուհի Լաուրա Խոֆշտատերն իր ողջ կյանքում զբաղվել է լուսանկարչությամբ: Ամերիկուհու վերջին աշխատանքներից մեկը հետաքրիր ֆոտոշարք է, որում նա մարմնավորել է արվեստի հայտնի գործերի կերպարներին: Նա լուսանկարի տեսքով ներկայացրել է Ռեմբրանտի, Պիկասոյի և այլ արվեստագետների կտավները: «Որքան դու մեծանում ես, այդքան քեզ չեն նկատում, բայց ես սիրում եմ ուշադրություն և ստեղծեցի այս ֆոտոշարքը, որպեսզի մարդիկ չմոռանան ինձ»,-անկեղծորեն խոստովանել է լուսանկարչուհին: 











