Հանրահայտ ռեփեր Vanilla Ice-ը հարյուր ժամ հանրօգուտ աշխատանք է արել Մայամիում կատարած գողության պատճառով
LifestyleԱնցած տարվա սկզբին հայտնի ռեփ երգիչ Vanilla Ice –ին կալանավորել էին Ֆլորիդայում՝ Մայամիում արված կողոպուտի կասկածով:
Vanilla Ice -ը՝ նույն ինքը Ռոբերտ Վան Վինքլը, մի շարք իրեր էր գողացել այն տնից, որի կողքին նկարահանում էր իր Vanilla Ice Project ռիելիթի շոուն:

Եվ այսպես Վան Վինքլի տանը գտել էին նրան չպատկանող կահույք, լողավազանի տաքացուցիչ, հեծանիվներ: Vanilla Ice -ը խուսափել էր բանտարկությունից, նրանից ընդամենը տուգանք էին գանձել ու դատապարտել 100 ժամվա հանրօգուտ աշխատանքների, որոնք երաժիշտը հաջողությամբ կատարել է, գրում է TMZ–ը:
Հարեւաններին, որոնցից երգիչը գողացել էր վերոնշյալ իրերը, ռեփ երգիչը 1.333 դոլարի չափով տուգանք է վճարել:

Նշում են նաեւ, որ դատավարության ընթացքում 48-ամյա երգիչը նաեւ հայտնել էր, որ չի գողացել իրերը, դրանք դրված են եղել տան առաջ՝ փողոցում