Դոլարի փոխարժեքը գերազանցեց 80 ռուբլին, Brent նավթի գինն ընկել Է 3 տոկոսով
ՏնտեսությունՄոսկվայի բորսայում հունվարի 25-ին ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 2,05 ռուբլով եւ կազմել 80,07 ռուբլի՝ գերազանցելով 80 ռուբլու նշագիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Եվրոն թանկացել Է 2,41 ռուբլով՝ մինչեւ 86,65 ռուբլի: Ընդ որում՝ վաղ առավոտյան դոլարի փոխարժեքն ընկել Էր 1,63 ռուբլով՝ մինչեւ 76,39 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքն իջել Էր 2,02 ռուբլով՝ մինչեւ 82,22 ռուբլի:
Ռուբլին սկսեց Էժանանալ նավթի գնի անկումից հետո, որը կորցրել Է ուրբաթ օրվա աճի կեսը: Լոնդոնի ICE բորսայում մարտի մատակարարման Brent տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը հունվարի 25-ին ընկել Է 2,95 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 31,23 դոլար: Հունվարի 22-ի սակարկությունների ընթացքում Brent-ի գինը բարձրացել Էր բարելի դիմաց 32 դոլարի նշագծից: