Օրվա բաղադրատոմս. Աղցան «Տիֆընի»
LifestyleԲաղադրությունը՝
Խաղող-300 գրամ
Մայոնեզ-150 գրամ
Ձու-4 հատ
Ապխտած հավ-600 գրամ
Նուշ-2 ճաշի գդալ
Պանիր-150 գրամ
Թարմ մաղադանոս
Պատրաստման եղանակը՝
Հավի միսը ոսկորներից և մաշկից ազատել ու փոքրիկ խորանարդիկներով կտրատել: Ափսեի մեջ այն դնել և վրան մայոնեզ լցնել:
.jpg)
.jpg)
Ձուն խաշել և փոքրիկ խորանարդիկներով կտրատել: Դնել ափսեի մեջ և վրան մայոնեզ լցնել: Նուշը քերիչով անցկացնել և լցնել ձվի վրա: Ապա պանիրը քերիչով անցկացնել և լցնել վրան: Կրկնել նույն ձևով երկրորդ անգամ:
Հավի միս, ձու, նուշ, պանիր: Այն պատել մայոնեզով և ձևավորել խաղողով: Խաղողը բաժանել երկու մասին և կողքերը մաղադանոսի տերևներ դնել:
.jpg)
.jpg)
.jpg)