Շուտով բացի «6-րդ զգայարանից», նմանատիպ ևս մեկ նախագիծ կհայտնվի եթերում. Հրաչ Մուրադյան
LifestyleAysor.am-ը գրում է.
Այսօր համացանցում լուր տարածվեց այն մասին, որ ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «6-րդ զգայարան» հեռուստաշոուն, հնարավոր է, այլևս չթողարկվի:
Aysor.am-ը կապ է հաստատել հաղորդման պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ՝ հետաքրքրվելով լուրի իսկության և նման որոշման պատճառների մասին:
«Հաղորդման փակվելու մասին ոչ մի խոսք չկա: Ավելին, շուտով բացի «6-րդ զգայարանից» նմանատիպ ևս մեկ նախագիծ կհայտնվի եթերում: Իհարկե, այս ամենն արվում է հեռուստադիտողի պահանջարկից ելնելով»,-պարզաբանեց մեր զրուցակիցը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում