Օրվա բաղադրատոմսը. Կաղամբով աղցան «Coleslow»
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Բաղադրիչներ
կաղամբ – 500 գր
գազար – 150 գր
սամիթ – 100գր
Սոուսի համար՝
մայոնեզ – 70 գր
թթվասեր – 70 գր
քացախ խնձորի – 1-2 ճ/գդ
մանանեխ – 1-2 թ/գդ
շաքարավազ – 1 թ/գդ
աղ
պղպեղ սև
Պատրաստման եղանակ
- Կաղամբը որքան հնարավոր է բարակ ենք կտրատում։ Ձեռքերով լավ ճզմում ենք և տեղափոխում աղցանամանի մեջ։

- Այնուհետև ավելացնում ենք խոշոր քերիչով անցկացրած գազարը և մանրացրած սամիթը։
Սոուսի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ և լավ խառնում։
- Աղցանը համեմում ենք ստացված սոուսով, թողնում 10 րոպե, ապա մատուցում:


Այս աղցանը շատ հարմար է մատուցել մսի կամ ձկան հետ, այն հյութեղ է, խրթխրթան և շատ օգտակար։ Կաղամբով աղցանի բաղադրատոմս շատ կա` պատրաստման եղանակներն են տարբեր։ Կարող ենք ըստ ցանկության բողկ կամ թարմ վարունգ խառնել: