Համացանցում հայտնվե՞լ է Քիմ Քարդաշյանի որդու առաջին լուսանկարը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ինչպես գիտեք, Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հրաժարվում են վաճառել իրենց նորածին որդու՝ Սեյնթի լուսանկարները, զույգը նաեւ դեռ մտադիր չէ նկարահանել երեխային Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուի համար:
Սակայն, ոմն @privatekanye –ի Instagram-ում երեկ հայտնվել էր մի լուսանկար, որի վրա, ըստ ամենայնի, հենց Սեյնթն է պատկերված:
Լուսանկարի վրա Քարդաշյանի ու Ուեսթի դուստրը՝ Նորթը, շշից կերակրում է նորածնին, որը պառկած է մանկական բազկաթոռում:

Այն որ լուսանկարում հենց Նորթն է, կասկածից վեր է: Աղջկա դեմքը հստակ երեւում է, եւ հետո նրա հագին Yeezus գրությամբ բլուզ է, հենց այդպես էր կոչվում Ուեսթի՝ 2013 թ. թողարկված ալբոմը:
Իսկ ինչ վերաբերում է երկրորդ երեխային, ապա բաժանորդներն իրենց մեկնաբանություններում վստահեցնում են, որ դա Սեյնթը չէ, այլ Քիմի զարմիկը՝ Քորթնիի որդին՝ Ռեյն Էսթոն Դիսիքը: Չնայած բաժանորդների մյուս մասն էլ վստահ է, որ դա հենց Սեյնթն է: