Ամերիկացի ֆերմերից գողացված այս տարայի պարունակությունը ավելի քան 50 հազար դոլար է. չեք էլ պատկերացնի, թե ինչ է ներսում (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Կալիֆորնիա նահանգից Էնթոնի Ռայս անունով ֆերմերը մի քանի ամիս զբաղված էր միայն նրանով, որ հավաքում էր ցեղական ցլերի սերմնահեղուկը։ Հատուկ բեռնարկղի մեջ, որը լցված է լինում հեղուկ ազոտով` -200 աստիճան Ցելսիուսի պայմաններում, արժեքավոր գենետիկ նյութը առաքվում է երկրի այլ ֆերմաներ։
Այդպիսի մեկ տարայի արժեքը շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար է կազմում, բայց իհարկե գործից հասկացող մարդու ձեռքերում։ Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել, թե ով է գողացել անասնապահի` սերմնահեղուկով լի տարան։





