«X Files»-ի ու «Քալիֆրենիայի» աստղ Դեւիդ Դուխովնին աստղ է ստացել հոլիվուդյան Փառքի ծառուղիում
Lifestyle«X Files»-ի եւ «Քալիֆրենիայի» աստղ Դեւիդ Դուխովնին աստղ է ստացել հոլիվուդյան Փառքի ծառուղիում:


Ինչպես գրում է Daily Mail–ը, 55-ամյա դերասանն իր աստղը ստացել է գործակալ Մալդերի՝ էկրան վերդառնալուց մեկ օր հետո. Fox հեռուստաալիքը հունվարի 24-ին ցուցադրել էր սերիալի տասներորդ եթերաշրջանի առաջին սերիան:


Բացման արարողությանը ներկա էր «Գաղտնի նյութեր» սերիալի ռեժիսոր Քրիս Քարթերը:

«Առանց Քրիս Քարթերի, որն ինձ տվեց «Գաղտնի նյութերը» սերիալում դեր կատարելու հնարավորություն, ես կարիերա չէի ունենա: Ես շատ շնորհակալ եմ նրան»,- հայտնել է դերասանը հավաքված երկրպագուներին: Լուսանկարները՝ Getty, Splash, Stutterstock, FilmMagic