Դմիտրի Շեպելևի և Ժաննա Ֆրիսկեի հոր միջև նոր սկանդալ է հասունանում
Lifestyle«Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությունը ժաննա Ֆրիսկեի հորը ու նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւին մեղադրում է երգչուհու մահվանից հետո նրա հաշվին մնացած գումարները գողանալու մեջ:

Հանրահայտ երգչուհու հայրը այս մեղադրանքը զրպարտություն է համարում ու մտադիր է դատարան դիմել: Նշեմք, որ խոսքը բավականին մեծ գումարի մասին է՝ շուրջ 21 միլիոն դոլար, որը մնացել էր երգչուհու հաշվի վրա նրա մահվանից հետո:
Վլադիմիր Ֆրիսկեն պայքարի մեջ է մտել «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպության դեմ և շարունակում է մեղադրել դստեր քաղաքացիական ամուսնուն, ով ևս հայտարարել է, որ որևէ առնչություն այդ գումարի հետ չի ունեցել:
Այս ամենից հետո կարելի է ենթադրել, որ կա ինչ որ 3-րդ անձ, ով յուրացրել է բարեգործության համար նախատեսված գումարները: