Ճապոնուհիները հանուն գեղեցկության օգտվում են ամենաանհավանական իրերից (լուսանկարներ)
LifestyleՃապոնական մի ընկերություն կանանց առաջարկում է մի շարք անհեթեթ ապրանքներ, որոնք օգնում են նվազեցնել դեմքի մաշկի ծերության նշանները։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Japan Trend Shop առցանց խանութում վաճառվող իրերը, ըստ արտադրողի, օգնում են ձգել դեմքի մաշկն ու թաքցնել կնճիռները։
Ստորև ներկայացված պարագաներն օգտագործելու ընթացքում հարկավոր է նաև շնչառական հատուկ վարժություններ կատարել, որպեսզի պարագայի կիրառումն առավել արդյունավետ լինի։
Բացի կնճիռները թաքցնող պարագաներից, վաճառվում են նաև այնպիսինները, որոնք օգնում են «ուղղել» քթի կորությունը և ձերբազատվել ժպտալու հետևանքով առաջացած ծալքերից։
Սա օգնում է ձգել այտերի հատվածի մաշկը

Այս հարմարանքը վերացնում է շուրթերի շուրջ ժպտալու հետևանքով առաջացած ծալքերը


Այս դիմակը ձգում է ողջ դեմքի մաշկը

Այս հարմարանքն ուղղում է քթի կորությունը
