Ավտո-ռեսթայլինգով զբաղվող աշխարհահռչակ հայերը՝ Տիմատիի հետ
LifestyleԱմերիկյան աշխարհահռչակ Platinum Motorsports ընկերության սեփականատերեր Ջեք եւ Ջորջ Քեշիշյանները ավտոաշխարհում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են։ Նրանք զբաղվում են ավտոմեքենաների ռեսթայլինգով եւ հաճախորդներ ունեն աշխարհի տարբեր ծայրերից. նրանց մատուցած ծառայություններից է օգտվում անգամ Քիմ Քարդաշյանը: Եղբայրները մտերիմ են նաեւ հայտնի ռեփեր Տիմատիի հետ: Ջեքը եւ Ջորջը օրեր առաջ հանդիպել են Տիմատիին եւ միասին լուսանկարներ հրապարակել Instagram–ում:


Հիշեցնենք, որ Տիմատիի երեւանյան համերգի ժամանակ ռեփերը տեսագրության միջոցով ամուսնության առթիվ շնորհավորեց Ջորջ Քեշիշյանին: