Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է իր զգեստապահարանը. «Առաջին օրը ծնողական արձակուրդից հետո. ի՞նչ հագնեմ»
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է աշխատանքի վերադառնալ երկամսյա արձակուրդից հետո, որի ընթացքում նա խնամում էր իր նորածին դստերը։

Վերջերս հպարտ հայրիկը լուսանկար հրապարակեց՝ ցուցադրելով, թե ինչպես է նա լողում իր փոքրիկ դստեր հետ, ով արդեն իր լողազգեստն ունի։

![]() |
![]() |
Իսկ այժմ Ցուկերբերգը որոշել է կատակել ու հարցնել իր ֆեսբուքյան ընկերներին՝ ինչ հագնել արձակուրդից հետո առաջին աշխատանքային օրը և իր զգեստապահարանի լուսանկարն է կցել, որտեղ կարելի է միանման շապիկներ ու ժակետներ տեսնել։ Դրա հետ մեկտեղ նա նշել էր, որ «զգում է չկողմնորոշված»։ Այո՛, Ցուկերբերգն իսկապես որ հումորի զգացում ունի։


