«ՉԻ». ՀՅԴ-ն առանձնահատուկ ջերմությամբ է սկսել շփվել ՀՀԿ-ականների հետ
Ոչ իշխանական ուժերի՝ հոկտեմբերի 10-ի միասնական հանրահավաքից հրաժարվելու նախօրեի հայտարարություններից հետո ՀՅԴ-ն առանձնահատուկ ջերմությամբ է սկսել շփվել ՀՀԿ-ականների հետ: Գրում է «ՉԻ»-ն:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու քարտուղար Աղվան Վարդանյանը երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Ավելի ուշ թերթի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես Գալուստ Սահակյանն Արմեն Ռուստամյանի և Վահրամ Բաղդասարյանի ուղեկցությամբ դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից և ուղևորվել իր մոտ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: