Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան


Հաղթանա՞կ, թե՞ ձախողում: Հույզե՞ր, թե՞ հետևություններ…

Բլոգ

Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հակահայկական բանաձևերի երկատված «ճակատագիրը» նմանապես երկփեղկված, մեզ բնորոշ՝ մի ծայրահեղությունից դեպի մյուսը սուրացող գնահատականների տեղիք է տվել: 
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, լրահոսային բառամթերքով ասված՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երեկվա նիստում նախկին պատգամավոր և ընդգծված ադրբեջանամետ դիրքերում գտնվող Ուոլթերի կազմած «զեկույցի» չընդունվելու վրա սևեռվելով, առանձին գործիչներ, վերլուծաբաններ և խնդրից տեղյակ շրջանակներ կիրառում են «հաղթանակ» բառը: 

Ի հակառակ նրանց, մի այլ խումբ գործիչներ, շրջանակներ և անհատներ, մատնացույց անելով Միլիցա Մարկովիչի կազմած մյուս հակահայկական «զեկույցն» ու դրա՝ ԵԽԽՎ բանաձևի տեսքով ընդունվելը, գործածում են «ձախողում», «պարտություն» և նման այլ բառեր: 

Հիմա սա հաղթանա՞կ էր, թե՞ ձախողում: Դժվար հարց է թվում, այնպես չէ՞: 
Հա, չմոռանանք, որ հարցի արծարծումները և կատարվածի վերաբերյալ գնահատականների մի մեծ մասը, էլի ինչպես մեզ բնորոշ է, հուզական ընկալումներ են արտացոլում: Մինչդեռ այստեղ սառը հետևություններ են պետք, ո՛չ հույզեր կամ փաստերի «հարմարեցմամբ» ինչ-ինչ դրսևորումներ: 
Ի՞նչ ունեինք ելակետում, այս բանաձևերի հետ կապված: Եվ ի՞նչ ունեցանք կամ չունեցանք հանրագումարում: 

Ունեինք իրավիճակ, երբ ԵԽԽՎ համապատասխան ենթակառույցներով «անցավ» միանգամից երկու հակահայկական «զեկույց»: Այդ «զեկույցները» մտան վեհաժողովի օրակարգ: Ընդամենը մեկ, մեկուկես ամիս առաջ շատ-շատերը վստահ էին, որ երկու զեկույցն էլ, գրեթե անխոչընդոտ ընդունվելու են՝ վերածվելով ԵԽԽՎ բանաձևերի, որոնցում Հայաստանը նշված է որպես օկուպանտ: 

Չոր փաստն այն է, որ դրանցից մեկը չընդունվեց, մյուսն՝ ընդունվեց: 
Սա, իհարկե, հաղթանակ չես համարի: Բայց միարժեքորեն պնդել, թե կատարվածը ձախողում էր, ֆիասկո էր ու էլի նման մի ինչ-որ բան, կարծում եմ, նույնպես արդարացի չի լինի լինի: 

Այո, Մարկովիչի «ջրամբարային» զեկույցի ընդունվելը հստակ մինուս է, քանզի ամեն դեպքում, Ադրբեջանը ծախսի մի մասը «հանեց», ստանալով ԵԽԽՎ բանաձև, որտեղ Հայաստանը նշվում է որպես օկուպանտ երկիր: Այո, այս, մեծ հաշվով, գործնական կամ կիրառական որևէ արժեք չունեցող բանաձևը հակառակորդը դեռ տարբեր առիթներով կարծարծվի՝ քարոզչական ու արտաքին-քաղաքական զանազան հարթակներում: Բայց ընտրողաբար երկուսից մեկը վերցնելն ու հենց դրա վրա խարսխվելով ասել՝ «պարտություն», կրկնում եմ, օբյեկտիվ չէ այն առումով, եթե խնդրահարույց «զեկույցներն» ու դրանց ընդունվել-չընդունվելը դիտարկենք որպես ամբողջական գործընթացի դրսևորում: 
Բա ի՞նչ է, ոչ-ոքի՞ է: Մի՞թե սա ինչ-որ մարզական մրցում է, որ նման բան ասենք: 
Այս և այսօրինակ հարցերն ու դրանց շուրջ թունդ վիճաբանությունները թողնելով քարոզիչներին, քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին՝ փորձեմ, այնուհանդերձ կենտրոնանալ հետևությունների վրա: 

Հետևություն 1. տեղի ունեցածը ցույց տվեց, որ ինչքան էլ խոսվի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության», եվրոպական ու միջազգային կարևոր կառույցներում նավթադոլարներ «թափելով»՝ այսպես ասած «պաչկաներով» կողմնակիցներ կամ իրենց ձեռնտու թեզերը բարձրաձայնող ու պաշտպանող ծախու արարած ներ ձեռք բերելու հնարավորության մասին, այնպես չէ, որ Հայաստանը և հայությունը դրան հակադրելու ոչինչ չունեն: 

Հետևություն 1.1 Հետևաբար, հաշվի առնելով հակառակորդի վերոհիշյալ ու նաև «ոչ խավիարային» հնարավորությունները (դե, օրինակ, ասենք՝ հո Թուրքիայի կամ Ալբանիայի ներկայացուցիչների՞ն էլ չեն կաշառում), պետք է մերոնք կենտրոնանան մեր հնարավորությունների վրա: Կարճ ասած՝ աշխատել ու պայքարել է պետք, այլ ոչ թե «ձեռքերը թափ տալ», իբր՝ ոչինչ չենք կարող անել:

Հետևություն 2. մեր պատվիրակությունը և ոչ միայն պատվիրակությունը, այլև բոլորս նման հարցերում իրար մեջ բաժանելու բան չպիտի ունենանք և պետք է գործենք միասնական, որպես մեկ ամբողջություն: Մի բան, որի օրինակը կամ՝ ցանկալիի նախանշանները տեսանք այս օրերին: Նկատի ունեմ, որ իշխանությունների հանդեպ կտրականա-ընդդիմադիր դիրքավորված ՀԱԿ ներկայացուցիչը նամակով դիմեց ԵԽԽՎ խմբերից մեկին՝ բացատրելով ու կոչ անելով դեմ քվեարկել ներկայացված հակահայ «զեկույցներին»: Ճիշտ է, այդ նույն խմբի իսպանացի պատգամավորը (նույնպես հայտնի ադրբեջանամետ), թերևս ամենից վատ ելույթն ունեցավ, բայց տվյալ դեպքում գնահատելին հայ գործչի մոտեցումն է: 

Հետևություն 2.2 Արտաքին-քաղաքական հարթակներում և միջազգային կառույցներում համատեղված ջանքը որոշակի արդյունք տալիս է: Այս պարագայում նկատի ունեմ, որ Ուոլթերի «զեկույցի» տապալումը կամ դրա դեմն առնելը արդյունք էր ոչ միայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության միասնական դիրքորոշման ու աշխատանքի, այլև՝ ՀՀ դիվանագիտական կորպուսի, առանձին պետական գործիչների, մի շարք անհատների, բնականաբար՝ Սփյուռքի կառույցների համատեղ ջանքի: 

Հետևություն 2.2.1 Պետք է ոչ միայն արձագանքել, այսպես ասած՝ «հրդեհը մարելու» տարբերակով, այլ մշակել և իրականացնել գործողությունների կոնկրետ ծրագիր՝ ընդհանուր ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմամբ: 
Վերջին հաշվով, ամենալավ պաշտպանությունը հարձակումն է: Իսկ նման հարթակներում Հայաստանը գրեթե երբեք հարձակվողի դերում չէ, մինչդեռ դրա հակառակորդը նման հնարավորություն տվող բացթողումներ ունենում է: 

Հարկավ, էլի հետևություններ ու եզրակացություններ կարելի է անել, բայց դե դա էլ թողնենք արհեստավարժ վերլուծաբաններին և փորձագետներին:

Ասիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետ