Քենդել Ջեները՝ Chanel նորաձևության ցուցադրության ժամանակ (տեսանյութ, ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Նորաձևության աշխարհը վերջին մի քանի օրերի ընթացքում կենտրոնացել է Փարիզում: Բանն այն է, որ Ֆրանսիայի սրտում անց է կացվում նորաձևության ոլորտի կարևորագույն իրադարձությունը՝ Փարիզի նորաձևության շաբաթը, որի շրջանակներում հայտնի նորաձևության տները ներկայացնում են հագուստի իրենց նոր հավաքածուները:
Օրերս կայացել է Chanel նորաձևության տան հագուստի նոր հավաքածուի ցուցադրությունը, որին մասնակցել են սկսնակ, սակայն արդեն մեծ պահանջարկ ունեցող երիտասարդ մոդելները: Նրանց շարքում են Քենդել Ջեները, Ջիջի և Բելա Հադիդ քույրերը:
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որում հնարավորություն ունեք մանրամասն ծանոթանալ նորաձևության ցուցադրության ընթացքին, մասնավորապես, հետևել Քենդել Ջեներին: Ավելին, ներկայացնում ենք նաև Chanel նորաձևության ցուցադրության ժամանակ Քենդել Ջեների մարմնավորած կերպարը պատկերող լուսանկարները:
Տեսանյութն՝ այստեղ:




