Ռուսաստանը և OPEC-ը կքննարկեն նավթի արդյունահանման հնարավոր նվազեցումը. «Տրանսնեֆտ»
ՏնտեսությունՌուսաստանը և Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) կքննարկեն արդյունահանման հնարավոր նվազեցումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Տրանսնեֆտ»-ը:
Նավթ արտահանող երկրների կազմակերպություն (OPEC) նավթի գների կայունացման նպատակով նավթարդյունաբերող երկրների կողմից ստեղծված միջազգային միջկառավարական կազմակերպություն է։ ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում 12 երկրներ՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Կատար, Լիբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ալժիր, Նիգերիա, Էկվադոր և Անգոլա։ Կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում։