Ռոբ Քարդաշյանը տեղափոխվել է Բլեք Չայնայի տուն
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ռոբ Քարդաշյանի ու Բլեք Չայնայի սիրային կապը նոր թափ է հավաքում: Հիշեցնենք, որ Բլեք Չայնան հենց այն աղջիկն է, որին լքել էր ռեփ երգիչ Tyga-ն ( երաժիշտը նրա երեխայի՝ Քինգ Քահիրոյի հայրն է) ու հեռացել Քայլի Ջենների մոտ: Երեկ Քայլին խիստ վրդովվել էր՝ իմանալով Ռոբի ու Չայնայի սիրային կապի մասին:
Ինչպես գրում է TMZ-ը, Ռոբը հավաքել է իր իրերը ու հեռացել Քլոե Քարդաշյանի տանից, որտեղ ապրում էր մինչ այդ: Չնայած մեկ այլ վարկածով էլ Քլոեն է Ռոբին տնից վռնդել, քանի որ Ռոբն անտեսել է Բլեք Չայնայի հետ իր քույրերի «պատերազմը»:

Պարզվում է, որ Ռոբը հինգ օր առաջ էր տեղափոխվել 27-ամյա աղջկա մոտ: Բացի դրանից, ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի: Ռոբը սկսել է մարզվել Չայնայի մարզասրահում, որպեսզի իրեն կարգի բերի. Քիմի 28-ամյա եղբայրը տառապում է ճարպակալումով:
Ի դեպ, Ռոբն ու Չայնան վաղուց են ճանաչում իրար, ժամանակին աղջիկը ապրում էր Քիմ Քարդաշյանի տան դիմաց (այն ժամանակ նրանք մտերիմ ընկերուհիներ էին):
Ռոբը չի հասկանում, թե ինչու են քույրերն այդքան ագրեսիվ տրամադրված, իսկ Քարդաշյան- Ջեններ գերդաստանը վստահ է, որ Չայնան Ռոբին օգտագործում է իր նպատակների համար ու կլքի նրան, հենց իրեն այլեւս պետք չլինի: