Տղամարդը` 96 տարեկանում երկրորդ անգամ հայր է դարձել (լուսանկարներ)
LifestyleՀնդիկ տղամարդը դարձել է աշխարհի ամենատարեց հայրը` նա 96 տարեկանում երեխա է ունեցել: Ռամջիտ Ռագհավն ու նրա 54-ամյա կինը՝ Շակունտալան, իրենց առաջնեկին լույս աշխարհ էին բերել դեռևս 2 տարի առաջ ու որոշել, որ դա կլինի իրենց առաջին ու վերջին երեխան, սակայն 2 տարի անց ծերունի հայրը կրկին զգացել է հայր դառնալու բերկրանքը:
«Թեպետ արդեն 96 տարեկան եմ, սակայն կանոնավոր կերպով օրական 3-4 անգամ կնոջս հետ սեքսով եմ զբաղվում։ Սակայն դրանում որևէ գաղտնիք չկա, այլ ուղղակի Աստված է այդպես կամենում»,-նշել է Ռամջիտ Ռագհավը:
Orer.am-ը ներկայացնում է այս ընտանիքի լուսանկարները.





Անդրանիկ Ջալալյան