«Իրատես de facto». Սեյրան Օհանյանից ցանկանում են ապագա վարչապետ «կերտել»
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ընդդիմության խոստացած թեժ աշունն իրականում իշխանության մեջ ու նրա իսկ ձեռքով է իրականացվում: Վերջիններս են ավելի շատ ակտիվ գործողություններ նախաձեռնում ինչպես արտաքուստ, հանրության համար, այնպես էլ կուլիսային, սեփական մարդկանց այսօրվանից «հավաքագրելով»: Ասում են, թե իշխանության վերին օղակներում արդեն գծագրվում է 2017-2018 թվականների ընդհանուր պատկերը: «Խաղադրույքներ» են արվում հստակ մարդկանց վրա, ովքեր եւ պետք է ապագա իշխանության հենքը դառնան: Նրանց թվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում հետ գործող իշխանությունը բավականին մեծ հույսեր է կապում` պատրաստելով ավելի բարձր պաշտոնի: Նրանից ուզում են ապագա վարչապետ «կերտել»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում