Հայ կանայք՝ մարտի դաշտում (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Մեր պատմության ողջ ընթացքում հայուհիները՝ որպես կամավորներ, զենքը ձեռքին մասնակցել են ազգային-ազատագրական մարտերին: Մասնավորապես՝ Արցախյան պատերազմում մարտնչել է շուրջ 600 կին, որոնցից 18-ը զոհվել են մարտի ժամանակ, 87-ը՝ դարձել հաշմանդամ։
Ներկայումս ՀՀ ԶՈւ ծառայում են 28-52 տարեկան շուրջ 2000 կանայք. նրանց շրջանում կան ՝ադմինիստրատիվ աշխատակիցներ, դիպուկահարներ, տարբեր ստորաբաժանումների պետեր: Նրանցից շատերն ունեն ենթասպայական կամ կրտսեր սպայական կոչումներ: Աշխատում են բուժծառայության, թիկունքի, կապի, անձնակազմի հետ աշխատանքների, ավտոմատացված համակարգերի, գաղտնի մասի ստորաբաժանումներում:
Wnews.am-ը սրտանց շնորհավորում է բանակում ծառայած եւ այժմ էլ ծառայող թե’ կանանց, թե’ տղամարդկանց Հայոց բանակի 24-ամյակի կապակցությամբ եւ ներկայացնում հայ կանանց լուսանկարները՝ մարտի դաշտից.












