Շոտլանդիան ամփոփեց քվեարկության նախնական արդյունքները
ՄիջազգայինՇոտլանդիայի անկախության հանրաքվեի առաջին արդյունքները ցույց են տալիս, որ այդ շրջանը կմնա Մեծ Բրիտանիայի կազմում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Քվեարկությունից դեռ մի քանի օր առաջ ոչ ոք չէր կարող ստույգ կանխատեսել արդյունքները. «կողմ» և «դեմ» կարծիքները հավասար էին բաշխվել: Սակայն ուրբաթ օրը պարզ դարձավ, որ, ըստ նախնական տվյալների, մեկ միասնական երկրի պահպանման համար կողմ է շոտլանդացիների մեծամասնությունը:
Նախօրդ օրը կայացած հանրաքվեի միակ հարցը եղել է. «Դուք համաձա՞յն եք, որ Շոտլանդիան դառնա անկախ պետություն»:
Եթե Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը քվեարկի անկախության օգտին, ապա 2016թ.-ի մարտի 24-ին տարածաշրջանը դուրս կգա թագավորության կազմից:
Ավելի վաղ միջազգային հետազոտական YouGov կենտրոնը կանխատեսել է, որ շոտլանդական հանրաքվեն կավարտվի Շոտլանդիայի Միացյալ Թագավորության կողմնակիցների հաղթանակով: Կանխատեսման համաձայն՝ անկախության ընդդիմախոսները կստանան ձայների 54%, իսկ համակիրները՝ 46%-ը: