Հռոմում բացվեց «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» ցուցահանդեսը
ՄիջազգայինՀռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում բացվեց՝ «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյա արմատներ ունեցող և այժմ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակի, տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա: Ցուցահանդեսում ընդգրկված են Մերձավոր Արևելքի ինը երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը: Հռոմում ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: