Օրվա բաղադրատոմս. աղցան «Թագավորական»
LifestyleԲաղադրությունը՝
Խոզի միս 250 գրամ
Սոխ-1 հատ
Կարտոֆիլ-2 հատ
Սալորաչիր-100 գրամ
Գազար-1 հատ
Ձու-2 հատ
Ճակնդեղ- 1հատ
Պանիր-150 գրամ
Մայոնեզ
Պատրաստման եղանակը՝
Սալորաչրի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 2 րոպե, ապա հանել և կտրատել: Կարտոֆիլը եփել և մանր կտրատել: Միսը եփել, ապա խորանարդիկներով կտրատել, սոխը մանր կտրատել: Ճակնդեղն ու գազարը եփել, ապա քերիչով անցկացնել: Խաշած ձուն կտրատել, պանիրը քերիչով անցկացնել:
Ափսեի մեջ աղցանը շերտերով դասավորել՝ կարտոֆիլ, ապա մայոնեզ, սոխ, միս-մայոնեզ, գազար-մայոնեզ, սալորաչիր-մայոնեզ, ճակնդեղ- մայոնեզ, ձու-մայոնեզ, ապա վերջում աղցանի վրան լցնել քերած պանիր: