Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 19-23-ին արևելյան շրջաններում' ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, արևելյան շրջաններում մառախուղ:
Քամին' հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-21-ին էապես չի փոխվի, 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում' սեպտեմբերի 19-23-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: