Ալինա Կաբաեւան պատմել է Վլադիմիր Պուտինի հետ «սիրո» մասին (լուսանկարներ)
LifestyleՌԴ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր «սիրո» մասին:
Կաբաեւան անկեղծ հարցազրույց է տվել «Собеседник»-ին, որում եւս մեկ անգամ պարզաբանել է նախագահ Պուտինի քաղաքականության շուրջ իր դիրքորոշումը, ինչպես նաեւ խոսել իր անձնական կյանքի մասին:
Նախ՝ Կաբաեւան խոստովանել է, որ սոցիալական ոչ մի ցանցից չի օգտվում, եւ պետք չէ հավատալ իր անունից համացանցում գրված ոչ մի բանի: Այնուհետեւ Ալինան խոսել է Ռուսաստանի նախագահի հետ «սիրո» մասին:

«Այդ լուրերը տարածվում են առաջին հերթին թերթերի եւ ամսագրերի վարկանիշը բարձրացնելու համար: Հավանաբար, այդ ԶԼՄ-ները ոչ մի այլ բան չեն կարողացել հորինել, որպեսզի իրենց կարդան: Անկեղծ ասած՝ ինձ համար, ինչպես ցանկացած կնոջ, այդ տհաճ է: Չնայած ես նաեւ հասկանում եմ, որ այդ իմ այժմյան հանրային կարգավիճակի հետեւանքն է: Երբեմն կարելի է ծիծաղել համացանցում հրապարակվող ծաղրանկարների, տեսանյութերի վրա, բայց ոչ ավելին: Լուրերի դեմ անհնար է պայքարել: Հուսով եմ՝ դրանք տարածողները երբեւէ կհանդարտվեն»,- նշել է Ալինան:
Ամեն դեպքում, անձնական կյանքից մի բան Կաբաեւան խոստովանել է. «Փառք Աստծո, իմ կյանքում սեր կա: Այդ մեծ երջանկություն է»: