Դատարանն ընդունել է Հայրապետյանի փաստաբանի օգնության մերժումը
Մոսկվայի Բասմանյան դատարանն ընդունել է քննիչի մերժումը փաստաբան Ալեքսանդր Հարությունյանի կողմից հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի շահերը պաշտպանելու թույլտվության վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հայրապետյանը մեղադրվում է դրամական միջոցների վատնման և փողերի լվացման մեջ:
Ավելի վաղ քննիչը փաստաբանին մերժելու որոշումը բացատրել է՝ ասելով, որ Հայրապետյանը հայտարարության մեջ գրել է այն երեք փաստաբանների անունները, ովքեր պետք է պաշտպանեին իր իրավունքները: Այդ ցուցակի մեջ ներառված չէր Հարությունյանի անունը:
Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից: