Միացյալ Նահանգներն Ուկրաինային կաջակցի 1մլրդ դոլար երաշխիքի չափով. Պորոշենկո
ՄիջազգայինՈւկրաինայի արևելքում հրադադարը պետք է «վերածվի տևական խաղաղության»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մոտ ժամանակներս մենք ակնկալում ենք Մինսկի երկխոսության շարունակությունը: Տասներկու օր տևող հրադադարի ռեժիմը պետք է «վերածվի տևական խաղաղության»,- Պորոշենկոյի խոսքը մեջբերում է վերջինիս մամուլի ծառայությունը:
Նախագահը նաև նշել է, որ իր երկիրը գործնական օգնություն կստանա ի լրացում այն մեկի, որը արդեն առկա է, իսկ դա կազմում է $240 մլն և 1 մլրդ դոլար ֆինանսական երաշխիքներ»:
Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայում կսկսվի Ուկրաինայի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների քաղաքական անվտանգության հատուկ ծրագիր: Սակայն տվյալ ծրագրի չակերտները դեռևս բացված չեն:
Բացի այդ, Ուկրաինայի նախագահի խոսքով, Վաշինգտոնն իր դիտորդներին պետք է ուղարկի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, որոնք երկրում կանցկացվեն հոկտեմբերի 26-ին: