Ամենաօգտակար ըմպելիքները
Lifestyleshabat.am-ը գրում է.
1.Ջուր. այն օրգանիզմից հեռացնում է տոքսինները, կարգավորում է ստամոքսի աշխատանքը, դրականորեն է ազդում անոթների և ջլերի ֆունկցիոնալ գործունեության վրա:
2.Նռան հյութ. կարգավորում է սրտի և անոթների աշխատանքը, օգտակար է հիպերտոնիայի և անեմիայի ժամանակ:
3.Անանուխի թեյ. խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, իջեցնում է ճնշումը, հանգստացնում է նյարդերը և օգնում է պայքարել անքնության դեմ:
4.Կեֆիր. գաղտնիք չէ, որ հենց այս խմիչքն է կարգավորում օրգանիզմի նյութափոխանակությունը:
5.Խնձորի հյութ. օգտակար ազդեցություն ունի լյարդի, երիկամների և միզապարկի աշխատանքի վրա:
6.Լոռամրգի հյութ. վիտամին С-ի բարձր քանակության պատճառով այն հոյակապ ամրապնդում է օրգանիզմի իմունիտետը, ինչպես նաև՝ ջերմությունն իջեցնելու լավ միջոց է:
7.Երիցուկի թեյ. այն հակաբակտերիալ ազդեցություն ունի, ինչպես նաև՝ հանգստացնում է նյարդային համակարգը: