Օրվա բաղադրատոմս. Շոկոլադե ռուլետ «Բաունտի»
LifestyleԲաղադրությունը՝
Ջուր-50 մլ
Կոնյակ-05. ճաշի գդալ
Շաքարավազ-0.5 բաժակ
Կակաո-2 ճաշի գդալ
Փխրուն թխվածքաբլիթ-250 գրամ

Կոկոսե կրեմի բաղադրությունը՝
Կոկոսի փաթիլներ-50 գրամ
Շաքարի փոշի-80 գրամ
Կարագ-80 գրամ

Պատրաստման եղանակը՝
Փխրուն թխվածքաբլիթը բլենդերով հարել: Կաթսայի մեջ լցնել ջուր և կոնյակ, կակաոյի փոշի և շաքարավազ: Դանդաղ կրակի վրա եփել: Թխվածքաբլիթը լցնել կոնյակի բաղադրության մեջ:
Շաքարի փոշին, կոկոսի փաթիլները և կարագը հարել: Կակաոյի խմորի վրա քսել կրեմը, այն թղթի կամ սրբիչի միջոցով փաթաթել ռուլետաձև: Դնել սառնարանի մեջ 40 րոպե:


