Հիմա եմ խորապես ընկալում օտարություն բառի բուն իմաստը. Անի Դաշյանը՝ նորակազմ ընտանիքի, Մոսկվայում բնակվելու և ապագա ծրագրերի մասին (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է հաղորդավարուհի Անի Դաշյանի հետ, ում համար 2015-ը նշանավորվեց ընտանիքի կազմավորմամբ: Նախորդ տարի հաղորդավարուհին Երեւանում թողեց կարիերան եւ գնաց իր սիրո հետեւից, ով ապրում է Մոսկվայում: Արդեն մոսկվայաբնակ Անի Դաշյանը մեզ հետ զրույցում պատմել է իր նորակազմ ընտանիքի մասին, խոսել առաջիկա ծրագրերի մասին:
-Անի, դեռ մեկ տարի էլ չկա, որ այլեւս Հայաստանում չեք ապրում, բայց Ձերբացակայությունը զգացվում է: Կպատմե՞ք Մոսկվայում Ձեր ընտանիքի մասին:Ինչպիսի՞ն է պայծառ Անի Դաշյանն ընտանիքում, ինչպիսի՞ կին է նա:
- Շատ շոյված եմ նկատելու համար, որ բացակայությունս զգացվում է, շնորհակալ եմ նաեւ, որ իմ անվան կողքին օգտագործվեց «պայծառ» բնորոշումը՝ հաճելի էր: Իսկ թե ինչպիսի կին եմ ես, ավելի ճիշտ կլինի պատասխանի ամուսինս, մեկ վայրկյան հիմա հարցնեմ նրանից. «Ոչ կոնֆլիկտային, նուրբ, հասկացող եւ սիրված»,- ահա նրա պատասխանը. Անկեղծ՝ ոչ մի բառ իմ կողմից չեմ ավելացրել:

-Անի, Ձեր գործը մի փոքր դժվար էր, պետք էր հարմարվել ոչ միայն նոր ընտանիքին,այլեւ նոր ապրելատեղին, այս առումով ի՞նչ դժվարություններ եք ունեցել:
- Նոր ընտանիքին հարմարվելը շատ ավելի հեշտ էր, քանի նոր միջավայրին հարմարվելը: Երեւի թե մինչեւ հիմա դեռ հարմարվելու ընթացքի մեջ եմ: Հիմա եմ խորապես ընկալում օտարություն բառի բուն իմաստը, բայց ամեն ինչում պետք է լավը տեսնել. Ուրեմն ինձ բախտ էր վիճակված օտար երկրում կազմել իմ ընտանիքը:
Շարունակությունը` այստեղ: