Ի՞նչ են նշանակում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշների անունները (լուսանկարներ)
LifestylePepsi

Այս գազավորված ըմպելիքը անվանվել է սննդի մարսողության համար անհրաժեշտ «պեպսին» հյութի անունով:
Sony

Անունը ծագել է լատիներեն «sonus» բառից, որը թարգմանաբար նշանակում է «ձայն»: Այն նաև հեշտ հիշվող և տարբերվող է բոլոր լեզուներով խոսող մարդկանց համար:
VolksWagen

Գերմաներենից թարգմանաբար նշանակում է «ազգային մեքենա»:
Verizon

Այն աշխարհի ամենամեծ հեռահաղորդակցման ընկերություններից մեկն է համարվում: Այս բառը լատինական «veritus»` ճշմարտություն և անգլիական «horizon»` հորիզոն բառերի համակցումն է:
Starbucks

Սուրճերի այս հայտնի ցանցը իր անվանումը ստացել է «Մոբի Դիկ» վեպի հերոսներից մեկի պատվին:
Sharp

«Sharp» ճապոնական էլեկտրական ապրանքների ընկերությունը իր անունը ստացել է իր առաջին արտադրանքի` մեխանիկական մատիտի անվանումից:
SEGA

Համաշխարհային ճանաչում ունեցող Sega-ն ոչ ավել, ոչ պակաս «Service Games of Japan» անվանման հապավումն է:
Reebok

Այս անվանումը գալիս է աֆրիկական այծեղջյուրի`«Rhebok»-ի նորացված տեսակից:
Coca-Cola

«Coca-Cola»-ի համը ապահովող հիմնական երկու բաղադրիչները կոկայի տերևներն ու կոլայի ընկույզներն են: Հենց բաղադրիչների անվանումից էլ գալիս է հայտնի գազավորված ըմպելիքի անունը:
Nokia

«Nokia» բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային ապրանքների հայտնի կազմակերպությունն անվանվել է Ֆինլանդիայի Նոկիա քաղաքի պատվին:
Lego

Անվանումը գալիս է դանիական «leg godt» բառակապակցությունից, որը թարգմանաբար նշանակում է «լավ խաղա»: