Ի՞նչ ազդեցություն է թողնում շամպայնն ուղեղի վրա
LifestyleՕրական երեք բաժակ շամպայնը կլավացնի ձեր ուղեղի աշխատանքը: Դրանով դուք կապահովեք ձեր առողջ ծերությունը:
Նման եզրհանգման են եկել Րիդինգի համալսարանի մասնագետները: Ալկոհոլի սիրահարների համար նրանք այս բացահայտումն արել են մի շարք հետազոտություններից հետո: Նրանք պարզել են, որ օրական երեք բաժակ շամպայն խմելով մարդիկ կապահովեն իրենց ուղեղի առողջ ծերացումը, զերծ մնալով Ալցհեյմերի հիվանդությունից և ծերունական հիվանդությունից:
Ակադեմիկոսները հայտարարել են, որ շամպայնը բարելավում է հիշողությունը: Պետք է նշել, որ նրանք նույնիսկ չէին սպասում նման արդյունքների: