10 հետաքրքիր փաստեր Ավտրալիայի մասին
ԲլոգԱրսեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1. Ավստրալիայի տարածքի 91 տոկոսը ծածկված է բուսականությամբ:
2.Ավստրալիայի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին‚ այլապես նա ստիպված կլինի տուգանք վճարել‚ եթե չկարողանա հարգելի փաստարկ ներկայացնել:
3.Ավստրալիայի սուպերմարկետներում և ռեստորաններում հեշտությամբ հնարավոր է գտնել կենգուրուի միս: Այն համարվում է տավարի և ոչխարի մսի օգտակար փոխարինող:
4.Չնայած այն ասոցացվում է արևային‚ առանց ձյան երկրի հետ‚ բայց Ավստրալիական Ալպերում ավելի շատ ձյուն կա‚ քան Շվեյցարիայում:
5.Ավստրալիայում է գտնվում աշխարհի ամենաթունավոր օձը՝ ավստրալիական տայպանը‚ որի խայթոցը կարող է մահացու լինել միանգամից հարյուր մարդու համար:
6.Ավստրալիան աշխարհի միակ մայրցամաքն է‚ որի ամբողջ տարածքը զբաղեցնում է ընդամենը մեկ պետություն:
7. Նաալարբոր հարթավայրով ձգվում է աշխարհի ամենաերկար ուղիղ ճանապարհը. 146 կիլոմետր՝ առանց ոչ մի շրջադարձի:
8.Ավստրալիայում է ապրում ներգաղթյալների ամենամեծ թվաքանակը. յուրաքանչյուր 4-րդ ավստրալացի ծնվել է նրա սահմաններից դուրս:
9.Այն երեք անգամ ավելի մեծ է աշխարհի աամենամեծ կղզուց՝ Գրենլանդիայից:
10.Անգլիայի թագուհին մինչև օրս պաշտոնապես համարվում է պետության ղեկավարը: Թագուհու ծննդյան օրը Ավստրալիայում ազգային տոներից է: