Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան


Ռազմաքաղաքական նոր իրողությունները «ստիպում» են մեզ փոփոխել մեր մոտեցումները…

Բլոգ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն մոտ քառորդ դար է ՀՀ/ԼՂՀ-ը Ադրբեջանի հետ գտնվում է ռազմական հակադրության մեջ, որի ներքո նրանք տարբեր փուլերն են անցել՝ ակտիվ պատերազմից մինչև հրադադար, ապա նորից սահմանային ակտիվություն: Այս ողջ ընթացքում հակադրության կողմերի բանակներն անցել են ինստիտուցիոնալ բարեփոխումների մի շարք գործընթացներ՝ վերածվելով ռազմական բավական կուռ միավորների, որոնք ավել կամ պակաս հաջողությամբ ունակ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները:
Տրամաբանական է, որ նշված ժամանակահատվածում երկու կողմերի որդեգրած ռազմական մոտեցումներում, ռազմական մարտավարության մոդելների ընտրության հարցում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել: Դրանք այսօր արտացոլված են երկրների ընդունած ռազմական պարադիգմերում, որոնց հիմքով էլ մինչ օրս պետությունները կառուցում են հնարավոր լայնածավալ պատերազմի իրենց տեսլականները: Եթե հայկական կողմը ավանդաբար առաջնորդվել է «արձագանքման-պաշտպանական» գործելաոճով, ապա Ադրբեջանը հարձակողական վարք է ընտրել: Սա հասկանալի է, քանի որ Ադրբեջանը հակամարտության ռազմական փուլում պարտվել է, ունի տարածքային կորուստներ, հետևաբար ամեն գնով ռևանշի հասնելու վարք է դրսևորում:

Սակայն հարկ է նշել, որ կոնֆլիկտի ընկալումը տարիների ընթացքում փոխակերպվել է, և այսօր ՀՀ-ն իր պաշտպանական քաղաքականության ռազմավարական վերանայման քայլեր է ձեռնարկում՝ այն դարձնելով առկա ռազմաքաղաքական իրավիճակին առավել համահունչ:

Այսօր ՀՀ-ն անցում է կատարում նախահարձակ մոտեցումներով հակառակորդի ակտիվությունը ճնշելու գործելաոճի, որն առավել մոբիլ է, հասցեական ու իրավիճակին համարժեք: Խոսքը «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի գործարկման մասին է, որը ենթադրում է «Դիտարկում-կողմնորոշում-որոշում-գործողություն» մարտավարական քայլերը: Սա ռազմական վարքի այնպիսի ձև է, որը նախատեսում է ռազմական պայմաններում առկա խնդրի ֆիքսացիա, իրավիճակի գնահատում, դրան համապատասխան գործողության ձևի օպերատիվ որոշում ու իրականացում: Այսինքն սա գործնականում ակտիվ նախահարձակ պաշտպանությունն է, որն իր առջև խնդիր է դրել հակադարձել հակառակորդի քանակական աճին որակական գործելաոճով՝ տեղերում ազդեցության առանցքային բաղադրիչների մասով հակառակորդի նկատմամբ հասնելով դոմինանտության անհրաժեշտ մակարդակի:

Սա կարևոր փոփոխություն է, որը տեսանելի ազդեցություն կունենա կողմերի ռազմական ներուժը գործնական իրացման պայմաններում:

Մինչդեռ, եթե փորձենք գնահատել հակամարտող կողմերի բուն ռազմական հզորությունները, ապա ինչպես կենդանի ուժի, այնպես էլ մի շարք զինատեսակների քանակական ու տիպային ցուցանիշներով կողմերը ընդհանուր առմամբ համադրելի են: Ուժային հարաբերակցության առկա իրավիճակում, եթե Բաքուն ձեռք է բերում իրեն առաջարկվող գրեթե ամեն տիպի ու տեսակի՝ հիմնականում հարձակողական զինանոց, ապա Երևանը առաջնորդվում է հնարավոր պատերազմի ու հակառակորդին հակադարձելու առավել իրատեսական տրամաբանությամբ: Ասենք, եթե Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է/էր ծախսում օդուժի քանակի ավելացման ու նոր տեսակների ձեռքբերման վրա, մենք արդիականցնում ենք մեր ՀՕՊ համակարգերը, որով այդ օդուժի գերակայությանը կարող ենք համակշռել: Սա տնտեսապես շահեկան է, իսկ ռազմական առումով՝ խելամիտ: Տնտեսված հավելյալ միջոցները կարողանում ենք ներդնել մարտավարական այլ ոլորտներում առկա խնդիրները լուծելուն:

Անդրադառնալով հակամարտության կողմերի տիրապետման տակ առկա ռազմական միջոցներին՝ նշեմ, որ զինատեսակների քանակական ու տեսակային հարաբերակցության առումով կողմերը տիրապետում են բավական լուրջ զինանոցի, որի մեջ ներառված են ինչպես ժամանակակից համազարկային համակարգեր՝ «Սմերչ», «Ուրագան» և այլն, ՀՕՊ տեխնիկա՝ «Ս-300»-ներ, հրետանային ժամանակակից զինտեխնիկա ու հրթիռային համակարգեր՝ «Տոչկա-Ու», «Սկադ» և այլն:
Ավելին՝ ռեգիոնի ուժային հարաբեկացության ներկա status quo-ի պահպանման վրա ազդող զինատեսակներ են առկա, որոնց մասին երկրները (կամ գոնե նրանցից մեկը) դեռևս չի բարձրաձայնում:

Կարծում ենք, որ մի կողմից՝ ԼՂ շփման գոտում առկա ուժային հարաբերակցությունը, մյուս կողմից՝ ՀՀ-ի պաշտպանական քաղաքականության ռազմավարական/մարտավարական վերանայման գործընթացում նոր մոտեցումները բավական տեսանելի արդյունքներ կտան ԼՂ շուրջ առկա status quo-ի փոփոխմանն ուղղված քայլերը բեկանելու ուղղությամբ: Նոր մոտեցումները, որոնք իրենց բավական արդյունավետ դրսևորել են Մերձավոր Արևելքի նման բարդ ռեգիոնում, համապատասխան տեխնիկական համալրման պարագայում ամենայն հավանականությամբ լավագույնս կդրսևորեն իրենց առաջադրված խնդիրների լուծման հարցում:

Կանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին