Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել Է 87 ռուբլին, դոլարի փոխարժեքը հասել Է 79,84 ռուբլու
ՏնտեսությունՄոսկվայի բորսայում փետրվարի 2-ին ընթացող սակարկությունների ընթացքում ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 2,85 ռուբլով եւ կազմել 87,1 ռուբլի՝ 87 ռուբլու նշագիծն առաջին անգամ գերազանցելով հունվարի 26-ից: Դոլարի փոխարժեքը աճել Է 2,53 ռուբլով՝ մինչեւ 79,84 ռուբլի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ռուբլին Էժանանում Է նավթին զուգընթաց, որի գինը վերսկսել Է անկումը անցած շաբաթվա վերջին բարելի դիմաց 36 դոլարի նշագծին հասնելուց հետո:
Լոնդոնի ICE սակարանում Brent տեսակի նավթի 2016 թվականի ապրիլյան ֆյուչերսի արժեքը փետրվարի 2-ին նվազել Է 3,5 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 32,98 դոլար: