BP-ն հայտնել Է նավթի գների անկման պատճառով 6,5 մլրդ դոլարի վնասների մասին
ՏնտեսությունԲրիտանական BP նավթ-գազի ընկերությունը, ամփոփելով 2015 թվականի արդյունքները, հայտնել Է գրեթե 6,5 մլրդ դոլարի չափով վնասների մասին, որոնք նա կրել Է նավթի համաշխարհային գների անկման պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերության կորուստները կազմել են 6,48 մլրդ դոլար: 2014 թվականի արդյունքներով՝ BP-ն հայտնել Էր 3,78 մլրդ դոլարի չափով զուտ շահույթի մասին:
Ինչպես նշել Է BP-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Դադլին, ընկերության ղեկավարությունը շարունակում Է ջանքեր գործադրել, որպեսզի «BP-ն ադապտացվի եւ վերակառուցվի նոր պայմաններում»:
Հունվարի կեսերին BP-ն հայտնել Է առաջիկա երկու տարվա ընթացքում նավթի գների շարունակվող նվազման ֆոնին ավելի քան 4 հազար աշխատակիցների կրճատելու մտադրության մասին: