Մահացու գնդեր` գնացքի տանիքին երթևեկողների համար (լուսանկարներ)
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Ինդոնեզիայում գնացքի տանիքին երթևեկողների պակաս չի զգացվում։ Համ մաքուր օդ կա, համ էլ պետք չէ վճարել տոմսի համար։ Դրա դեմ փորձել են պայքարել տարբեր մեթոդներով, բայց անարդյունք։ Ստիպված դիմել են ծայրահեղ միջոցների։ Մետաղական գնդեր են տեղադրել երկաթգծի ճանապարհներին տեղադրված սյուների վրա։ Նմանատիպ արգելքի հանդիպելուց հետո ողջ մնալը քիչ հավանական է, հատկապես, եթե գնացքը մեծ արագությամբ է ընթանում։






