Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան


Ադրբեջանի քաղաքականությունը և նախանձի գործոնը

Բլոգ

Անի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բաքուն առժամանակ մոռացության է տվել իր տնտեսական անմխիթար վիճակը և չարության ու նախանձի հերթական չափաբաժինն է ժայթքում առ Հայաստան: Այս անգամ մեր ոխերիմ «եղբայրներին» հունից հանել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի այցը Իրան և ստորագրված փաստաթղթերը: Դրանք բավական են, որպեսզի ադրբեջանական մամուլը միաբերան հայտարարի, թե Իրանն, իբր, «միլիարդներ» է ներդնում Հայաստանում: Մատնանշելով Իրանը Ռուսաստանին կապող տրանսպորտային միջանցքները, որոնցից մեկն անցնում է Թուրքմենստանով և Ղազախստանով, մյուսը' Ադրբեջանով և Ռուսաստանով, Բաքվի իշխանությունն սպասարկող լրատվամիջոցները մեծ վայնասուն են դրել, թե Երևանն ինչպես է համարձակվում հավակնել այն տարբերակին, որ ճանապարհն անցնի Հայաստանով:

Իսկ մեր և Իրանի նախարարների ստորագրած փաստաթուղթը, որտեղ նշվում է «Պարսից ծոց- Սև ծով» տրանսպորտային միջանցքի հայաստանյան երթուղին, պարզապես թևաթափ է արել ադրբեջանցիներին: Նրանք անընդհատ վկայակոչում են նախարար Բեգլարյանի հաշվարկները, որոնց համաձայն Հայաստանով անցնող ուղին ավելի էժան է լինելու, քան Ադրբեջանով ու Թուրքիայով անցնողը: Եվրոպա և Ռուսաստան առաքվող բեռներն առայժմ ավտոտրանսպորտով կբերվեն Երասխ և հետո գնացքով Փոթի և լաստանավով' Եվրոպա:

Եվ եթե ավտոտրանսպորտի տարբերակը Ադրբեջանի համար մեծ նշանակություն չունի, ապա Իրան- Հայաստան- Վրաստան երկաթուղային հնարավոր հաղորդակցությունը այդ երկրի մասնագետներն ու լրագրողները մեծ հարված են համարում Ադրբեջանի շահերին: Մանավանդ, հայկական կողմն առաջարկել է ավելի կարճ և հետևաբար էժան տարբերակ' Մեղրի- Վայոց ձոր- Երասխ: Զայրույթի մի հատուկ չափաբաժին էլ հասցեագրվում է Իրանին, որը, թոթափելով պատժամիջոցների շղթաները, հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանով անցնող ուղու հանդեպ և, ադրբեջանցիների կանխատեսմամբ, այդ նախագիծը կարող է ուտոպիայից դառնալ իրականություն:

Բաքվին անհանգստացնում է այն հանգամանքը, որ դեպի Պարսից ծոց և Սև ծով հուսալի ելք ունենալու դեպքում Հայաստանը կճեղքի շրջափակումը, որին ենթարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերի «շնորհիվ», և էապես կընդլայնի իր արտաքին տնտեսական հնարավորությունները: «Ահա այսպիսի թափ է առել Երևանը»,- բացականչել է կայքերից մեկի հոդվածագիրը: Նա դարձյալ պնդում է, որ այժմ իրանական բեռներին ոչիչ չի խանգարում անարգել սևծովյան ափ հասնել գոյություն ունեցող ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհներով, որոնք ունի Ադրբեջանը: Բայց չէ' արի ու տես Իրանը գերադասում է այլ, նոր ճանապարհներ կառուցել Հայաստանի տարածքով' հաղթահարելով ռելիեֆի հարուցած մեծ դժվարությունները:

Ադրբեջանի փորձագետներն ու լրագրողներն, այսպիսով, շատ մոտ են ճշմարտությանը, բայց չեն ուզում խոստովանել դա. ռազմավարական խնդիրների լուծման ժամանակ Իրանը պարզապես չի ուզում, նպատակահարմար չի համարում գործ բռնել Ադրբեջանի հետ:

 

Հարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». Շարմազանով