Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան


Սպառողների իրավունքները շարունակում են մնալ ոտնահարված

Բլոգ

Սիրանուշ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը քանիցս տեղեկացրել է, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում փոխանակել պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի կարող օգտագործվել ըստ նշանակության՝ հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ): Իսկ եթե սպառողի՝ խանութ դիմելու պահին բացակայում է նմանօրինակ ապրանք, ապա սպառողն իրավունք ունի ըստ իր ընտրության լուծելու առուվաճառքի պայմանագիրը և պահանջելու հետ վերադարձնել տվյալ ապրանքի համար վճարված գումարը: Հետևաբար «գնված ապրանքը հետ չի ընդունվում» կամ նմանօրինակ հայտարարություններն ու վահանակները հանդիսանում են օրենքի բացահայտ խախտում:
Կազմակերպության կողմից դեռևս 2013 թ.-ին իրականացվել էին շրջայցեր Երևան քաղաքի ավելի քան 900 իրացման կետերում, տնտեսվարողներին ներկայացվել էր օրենքի պահանջը, ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ սպառողներին տրամադրվել էին ավելի քան 2000 իրազեկող տեղեկատվական թերթիկներ: Խնդիրը համակողմանի քննարկելու նպատակով հրավիրվել էր աշխատանքային քննարկում, որին ներկա էին ինչպես ոլորտը վերահսկող պետական լիազոր մարմնի և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ, այնպես էլ տնտեսվարողներ ու վերջիններիս շահերի պաշտպաններ: Քննարկման ընթացքում ներկայացվել էր առկա իրավիճակը, հորդորվել գործել՝ ելնելով ՀՀ օրենսդրության պահանջներից: Չնայած նրան, որ այս գործընթացից հետո կարծես էականորեն նվազել էր օրենքի պահանջին չբավարարող վահանակների թիվը, սակայն վերջինիս հաջորդեց էլ ավելի արատավոր երևույթ: Կան տնտեսվարողներ, ովքեր մի կողմից տեղադրել են օրենքի պահանջի վերաբերյալ իրազեկող վահանակներ, մյուս կողմից միաժամանակ խախտում են նույն օրենքը՝ հետ չընդունելով գնված ապրանքը՝ ոտնահարելով սպառողների իրավունքը:

Իրականացված աշխատանքներից հետո բացահայտված խախտումներին լուծում տալու նպատակով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ինչը հնարավորություն կընձեռեր ինչպես լուծելու խնդիրները, այնպես էլ բարձրացնելու հանրային վստահությունը պետական վերահսկողության նկատմամբ: Սակայն նախարարությունը ոչ միայն քայլեր չձեռնարկեց խնդիրների լուծման ուղղությամբ, այլև շարունակում է համառորեն խորհուրդ տալ սպառողներին խնդիրներ հանդիպելու պարագայում խախտված իրավունքը վերականգնել դատարանի միջոցով, մինչդեռ բազմիցս ներկայացվել է նաև հիմնավորումն առ այն, թե ինչ պատճառներով դատական կարգով խախտված իրավունքի վերականգնման մեխանիզմը չի կարող արդյունավետ գործել, և որ օրինախախտ տնտեսվարողները պարտադիր պետք է կրեն վարչական պատասխանատվություն, քանզի օրենքով սահմանվում է ոչ թե էթիկա, այլ իրավունք և պարտականություն, ինչն էլ հնարավորություն կընձեռեր խնդիրը տանել դեպի ինքնակարգավորում:

Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, կազմակերպությունը շարունակում է ստանալ նույնաբովանդակ ահահանգեր: Եվ եթե մի շարք տնտեսվարողներ փորձում են որևէ հակափաստարկ ներկայացնել վերադարձ չիրականացնելու նպատակով, ապա «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերությունը, որին բաժին է հասնում ստացված ահազանգերի գերակշռող մեծամասնությունը, ոչ միայն օրենքը խախտում է բացահայտ կերպով, այլև սպառողներին տեղեկատվություն է տրամադրում, թե իբրև օրենքն իրենց վրա չի տարածվում: Նշյալ ընկերության կազմում գործում է ավելի քան 20 իրացման կետ, իսկ վերջին ահազանգը Կազմակերպությունը ստացել է՝ կապված «Միսս Սելֆրիջ» (Miss Selfridge) խանութի հետ:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում Էկոնոմիկայի նախարարությանն ի վերջո քայլեր ձեռնարկել նշյալ խնդրի կարգավորման ուղղությամբ, վերանայել գործող ընթացակարգը՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկություններն և այն կարևորագույն հանգամանքը, որ ՀԿ-ները չեն կարող աջակից լինել սպառողներին դատարան դիմելու հարցում, իսկ սպառողներին հորդորում ենք նախքան գնում իրականացնելը ճշտել գնվող ապրանքի փոխանակման և վերադարձի կարգը: Գնում չիրականացնել այն իրացման կետերից, որոնք հրաժարվում են կատարել օրենքի պահանջը և հրաժարվող տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացնել, որպեսզի մյուս սպառողները ևս գոնե իրազեկվածության շնորհիվ թույլ չտան ոտնահարել սեփական սպառողական իրավունքները, մինչև պատկան կառույցները կորոշեն զբաղվել սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով:

50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին