Օրվա բաղադրատոմս. Գեղեցիկ եզրերով պիցցա
LifestyleԲաղադրությունը՝
Տաք ջուր - 150 մլ
Շաքարավազ -0.5 թեյի գդալ
Աղ -0.5 թեյի գդալ
Ձիթապտղի կամ բուսական յուղ -2 ճաշի գդալ
Չոր խմորիչ (1 թեյի գդալ) -8 գրամ
Ալյուր-1.5 բաժակ
Պատրաստման եղանակը՝
Շաքարավազը ջրի մեջ լուծել, ավելացնել խմորիչ և դնել տաք վայրում 10 րոպե: Ապա ավելացնել ալյուր, աղ: Խմորը դնել տաք վայրում, մինչև այն 2 անգամ չմեծանա:
Այն բաժանել երկու մասի, բացել և ծայրի մասերում դնել ըստ ճաշակի, օրինակ նրբերշիկ ու փաթաթել, ապա այն ուղղահայց ձևով կտրատել:
.jpg)
.jpg)
.jpg)
Իսկ մեջտեղի մասում լցնել ըստ ճաշակի տարբեր մթերքներ՝ պանիր, բուլղարական պղպեղ, մայոնեզ, տոմատի մածուկ: Դնել 200 С ջեռոցի մեջ 10-15 րոպե:
.jpg)
.jpg)