Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Դա քրեորեն պատժելի արարք է ու մենք դիմելու ենք համապատասխան մարմիններին. Պրոդյուսերը պարզաբանում է «Աջ, թե ձախ» հաղորդման շուրջ ծավալվող խոսակցությունները

Aysor.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է՝ համացանցը հեղեղված է Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աջ, թե ձախ» հաղորդման շուրջ ծավալվող խոսակցություններով: Այդ խոսակցությունների նախապայման հանդիսացավ օրեր առաջ YouTube-ում հայտնված վերոնշյալ հաղորդման չմոնտաժված ու չհրապարակված տարբերակը՝ Անատի Սաքանյանի մասնակցությամբ: Անմիջապես պարզ է դառնում, որ ի սկզբանե հաղորդման հաղորդավարուհի էր ընտրվել ոչ թե երգչուհի Սյուզի Շահբազյանը, այլ Անատի Սաքանյանը:

Aysor.am-ը հաղորդման պրոդյուսեր Արկադի Շուշանյանից նախ հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված եղել Անատի Սաքանյանի փոխարինումը Սյուզի Շահբազյանով: Ի դեպ, դերասանուհին հարցազրույցներից մեկում վստահեցրել է, թե առաջին եթերաշրջանի մյուս նկարահանումներին չի մասնակցել զուտ այն պատճառով, որ արտերկրում է եղել: «Եթե նա ասել է, որ իր մասնակցությամբ նկարահանումները չեն շարունակվել իր՝ երկրից բացակայելու պատճառով, ապա բոլորս պարտավոր ենք հավատալ ու հարգել նրա տեսակետը»,-առանց ավելորդ մեկնաբանությունների նշեց պրոդյուսերը:

Դերասանուհին նաև շեշտել էր, որ «Աջ, թե ձախ» ծրագրի անձնակազմի կողմից հրավերը մինչ օրս ուժի մեջ է ու եթե ժամանակը ների և կարողանա համատեղել, ապա երկրորդ եթերաշրջանում հնարավոր է հաղորդավարուհին ինքը լինի: «Ցանկացած մարդ ունի ազատ խոսքի, ցանկության իրավունք: Օրինակ, ես ցանկանում եմ դառնալ ԱՄՆ-ի նախագահ, բայց դա միայն իմ ցանկությունն է ու ես իրավունք ունեմ այդ մասին բարձրաձայնել… Եթե այս պահին նույնիկ մենք՝ ստեղծագործական կազմը չի որոշել, թե ովքեր են երկրորդ եթերաշրջանում լինելու հաղորդավարները, ապա ուրիշներն ինչպե՞ս կարող են այդ մասին իմանալ»,-զարմանք հայտնեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հիմնական մեղավորին՝ Անատի Սաքանյանի մասնակցությամբ տարածված հաղորդման չմոնտաժված տարբերակի տարածողին, Ա. Շուշանյանը պատասխանեց. «Այստեղ խախտվել են մեր հեղինակային իրավունքները, ոչ ոք իրավունք չուներ ոտնահարել այն: Ես դա, մեղմ ասած, անշնորքություն եմ համարում: Ավելին, չէր կարելի այն տարածել ու սխալ ինֆորմացիա ներկայացնել: Դա քրեորեն պատժելի արարք է ու մենք դիմելու ենք համապատասխան մարմիններին, ովքեր օրենքի շրջանակներում հետամուտ կլինեն ու կգտնեն: Թեև այդ նյութը մեր պահոցում էր մնալու՝ որպես մեր հաղորդման առաջին նմուշ, բայց միևնույն է, դրա վրա մարդիկ են աշխատել, չարչարվել, իսկ որոշ մարդիկ կամ մարդ իրեն իրավունք է վերապահում այն հանրայնացնել»:

Թե ով կարող է լինել տեսանյութի տարածողը՝ կասկածներ չկան: «Ես ինձ իրավունք չեմ վերապահում կասկածել այս կամ այն մարդուն: Վստահում եմ բոլորին, շատ լավատես ու բարին ցանկացող մարդ եմ: Եվ հետո, գործի մարդիկ ենք ու նախընտրում ենք ավելի շատ գործել, քան խոսել: Թիմի ներսում, համախոհների շրջանակում երբևիցե չի եղել մեկը, ով այս կամ այն արարքով կասկածի տեղիք տա: Շատ լավ աշխատանքային թիմ, հաղորդավարներ ունենք, ովքեր առաջին ենթերաշրջանում հրաշալի ներկայացան: Չգիտեմ՝ ում կողմից, բայց հուսանք, որ այս ամենը թյուրիմացաբար է եղել»:

Ինչևէ, հաղորդման պատասխանատուները մեծահոգություն կցուցաբերեն և կներեն մեղավորին, եթե նա հայտնվի ու խոստովանի իր մեղքը: 

Որոշակի խոսակցություններ են շրջանառվում նաև, որ հնարավոր է՝ որոշ հանգամանքներից ելնելով, հաղորդաշարն ընդհանրապես փակվի: «Ես չգիտեմ, թե որտեղի՞ց է նման ինֆորմացիա տարածվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, հաղորդումը փակվելու միտում չունի: Ընդհակառակը, գնալով ավելի զարգացնում, հետաքրքիր ենք դարձնում: Կարծում եմ, շուտով՝ նոր եթերաշրջանում, մեր հեռուստադիտողը ավելի գունեղ ու գեղեցիկ, դրական հաղորդաշար կտեսնի»,-վստահեցրեց պրոդյուսերը:

Արդյոք նոր եթերաշրջանում Սյուզի Շահբազյանն ու Դավիթ Թադևոսյանը կշարունակեն հաղորդավարի կարգավիճակում հանդես գալ հարցին Aysor.am-ի զրուցակիցը պատասխանեց. «Հաղորդման ձևաչափը հնարավորություն է տալիս բավականին ճկուն մեթոդներով աշխատել՝ հաղորդավար փոխել, հյուրեր ունենալ: Առհասարակ, մենք միշտ կարևորում ենք հեռուստադիտողի կարծիքը, հաշվի ենք նստում բոլոր առողջ քննադատությունների, կառուցողական մտքերի հետ, որպեսզի հաղորդումը ավելի սիրված և ընկալելի լինի: Ինչ վերաբերում է հաղորդավարների փոփոխությանը, ապա դեռևս վերջնական որոշում չենք կայացրել: Հնարավոր է, հաղորդավարները չփոխվեն, թեպետ այս պահին երկու տարբերակն էլ քննարկվում են: Միայն մեկ բան է պարզ. ինչ էլ անենք՝ անելու ենք ի շահ հաղորդման, առանց ամբիցիաների ու քմահաճույքյերի: Սա բավականին սիրված, վարկանիշային հաղորդաշար է ու չենք պատրաստվում այն փչացնել»: 

Քանի որ հաղորդումը ոչ թե Արմենիա հեռուստաընկերության, այլ «Շելբի» ընկերության արտադրանքն է, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այն այս անգամ վստահվի մեկ այլ հեռուստաընկերության: «Ո՛չ, հեռուստաընկերության փոփոխություն հաստատ չի լինելու»,-եզրափակեց Արկադի Շուշանյանը:

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճել