Օրվա բաղադրատոմսը. Շոկոլադե կարկանդակ ջնարակով
LifestyleԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք շաքարավազը, վանիլինը և կակաոն։

- Ավելացնում ենք ջուրը, բուսայուղն ու ձուն և խառնում:

- Ձևամանը պատում ենք յուղով և խմորը լցնում ենք ձևամանի մեջ։

- Թխում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում մինչև պատրաստ լինելը։
Կարկանդակը հանում ենք ջեռոցից. սպունգանման լինելու համար փաթաթում ենք սննդային թաղանթով։ Որպեսզի տաք վիճակում կարողանանք փաթաթել, նախ կարկանդակը ծածկում ենք փայլաթիթեղով, այնուհետև` սննդային թաղանթով։ Այդպես թողնում ենք 3 ժամ։ Լավ արդյունք ստանալու համար ցանկալի է նախ հանել ձևամանից։
- Պատրաստում ենք ջնարակը:
Շոկոլադը կոտրատում ենք և հալեցնում գոլորշու վրա։ Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, բայց չենք եռացնում։ Այն ավելացնում ենք շոկոլադին, թողնում 20-30 վայրկյան և լավ խառնում։ Այնուհետև ավելացնում ենք կարագը, վանիլինը և խառնում այնքան, մինչև փայլուն, համասեռ զանգված ստանանք։ - Այնուհետև հանում ենք փայլաթիթեղն ու թաղանթը և կարկանդակը պատում ջնարակով։ Ապա վրան ընկույզ ենք շաղ տալիս և ձևավորում ելակով:

- Կարելի է մեկ գիշեր թողնել սառնարանում, ապա կտրատել և մատուցել:

Մեր բաղադրատոմսի մեջ ելակի փոխարեն կարող եք ցանկացած տեսակի միրգ կամ հատապտուղ դնել:)