Հագուստը սպիտակեցնելու ամենաարդյունավետ և զարմանալի միջոցը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Սպիտակ հագուստների և հատկապես վերնաշապիկների սպիտակությունը պահպանելը բավական դժվար խնդիր է, քանի որ ժամանակի ընթացքում դրանք սկսում են դեղնել։ Հագուստների սպիտակեցման համար կենցաղում հաճախ օգտագործվում է ժավելը, ինչը խնդիրը չի լուծում։
Ինչպե՞ս վերականգնել հագուստների սպիտակությունը․այս հարցում օգնության է հասնում կալիումի պերմանգանատը (մարգանցովկա), որը հիասքանչ արդյունքներ է ունենում: Այն հեշտությամբ հասանելի է դեղատներում և շատ մատչելի է։
Հագուստը սպիտակեցնելու համար 10 լիտր ջրին պետք է ավելացնել կալիումի պերմանգանատի մի քանի բյուրեղ և սպասել՝ մինչ այն ամբողջությամբ կլուծվի և ջուրը կդառնա մի փոքր վարդագույն։ Այնուհետ ջրի մեջ լցնել 200գ լվացքի փոշի և լավ խառնել։ Վերջապես սպիտակ հագուստները լցնել ջրի մեջ և տարան փակել պլաստիկ տոպրակով։ Հագուստները թողնել ջրի մեջ 4-5 ժամ կամ անգամ ողջ գիշեր։
Առավոտյան կամ 4-5 ժամ անց հագուստները հանել ջրից, քամել և արդեն լվանալ սովորական ձևով՝ լվացքի մեքենայով։
Եթե կարիք լինի, ապա հագուստնեերը կարելի է ևս մեկ անգամ լվանալ այս տարբերակով, որպեսզի հագուստի սպիտակ գույնն ամբողջությամբ վերականգնվի։