Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Նաիրա Մովսիսյան. «Ինձ ասում են՝ սառնասիրտ մայր ես»

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը 2 ամիս առաջ մայր է դարձել։ Փոքրիկ Մարիան մայրիկին «ստիպել» է ավելի խիստ դառնալ։ Նորաթուխ մայրիկը, ով տևական ժամանակ խուսափում էր հարցազրույցներից, BlogNews-ի հետ անկեղծ զրույց է ունեցել և պատմել դստերը դաստիարակելու իր մեթոդների, նախկին ամուսնու հետ հարաբերությունների և մեկուկես ամիս երեխայի հետ բացարձակ մենակ լինելու մասին։

- Նաիրա, Ձեր ամուսնալուծությունից հետո՝ հղիության շրջանում, հարցազրույցներ չէիք տալիս։ Ինչո՞ւ։

- Ճիշտ հարցեր չէին հնչում։ Ես ամբողջ կյանքում թույլ եմ տվել, որ իմ անձնական կյանքը դառնա հանրության առարկա։  Գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ արդեն հերիք է, հիմա ժամանակն է, որ ես ապրեմ։ Չեմ ուզում իմ կենսագրականը բացել գրքի նման, ինչպես որ միշտ է եղել։

- Ձեր դուստրը՝ Մարիան, 2 ամսական է։ Կնոջ կյանքը բաժանվում է երկու փուլի՝ մինչև երեխայի ծնունդն ու երեխայի ծննդից հետո։ Ի՞նչ է փոխվել քո կյանքում մայրանալուց հետո։

- Ավելի եմ խստացել՝ կարգուկանոնի ու դաստիարակության առումով։ Երեխան դեռ չծնված պետք է ունենա այդ կարգուկանոնը։ Իմ աղջիկը ժամով ուտում է, ժամով լողանում, քնում ու արթնանում։ Ես նրա դաստիարակությունը սկսել եմ դեռևս հղիության շրջանից։ Երեխա ունեցող ընկերներիս շրջանում ես համարվում եմ սառնասիրտ ծնող։

- Ինչո՞ւ։

-Երևի որովհետև ամեն լացելուց չեմ գրկում, օրորում։ Ես, իհարկե, ընդունում եմ ծնողներին, ովքեր երեխայի ամեն տզալուց ձեռքի վրա օրորում են, հետո, երբ երեխան դառնում է 10-15 կգ, ձեռքերը ջարդելով էլի օրորում են, որ քնի, բայց դա չեմ ընդունում ինձ համար, որովհետև երեխան պիտի ինքնուրույնություն սովորի, անկողնուց բացի ուրիշ տեղ չքնի։ Բացի այդ, երեխային օրորել, առհասարակ, չի կարելի, որովհետև շատ հնարավոր է՝ տարիների ընթացքում ցնցումներ առաջանան։ Ես ծնված օրվանից նրան սովորեցրել եմ, որ եթե ուզում է քնել, պետք է պառկի, թող մի քիչ էլ լացի, կանցնի։

Ես ի սկզբանե սովորեցրել եմ իրեն աղմուկին, բարձր երաժշտությանը։ Նրա կողքին չպետք է շշուկով խոսենք։ Նրան երես տվողներ կան, եթե ես էլ երես տամ, երեխան կդառնա այն, ինչպիսին ես չեմ ուզում։ Միգուցե ես կոպիտ եմ թվում, բայց նույնիսկ նրա սիրելն է ժամով՝ ես երբ պիտի սիրեմ, երբ երես տամ, երբ նա պիտի հասկանա, որ մաման տանը չի։ Գուցե պատճառն այն է, որ ես նրան մեկուկես ամիս մենակ եմ մեծացրել, մոտ մեկ շաբաթ առաջվանից է մայրս միացել մեզ։

Երբ երկուսով մնում եք 4 պատի մեջ, կամ դու ես գժվում, կամ երեխան։ Որպեսզի ես կամ երեխան չգժվեինք, 2 օրական երեխային շատ հանգիստ բացատրեցի, որ, բալիկ ջան, կա՛մ իմ օրենքներն են, կա՛մ ոչ։ Նա 2 ամսական էլ չկա, բայց հավատացնում եմ, որ երբ զանգահարում եմ, ու մայրիկս ասում է՝ բալիկս, մայրիկդ է, միանգամից լռում է։ Փառք Աստծո, Աստված ինձ շատ խելացի բալիկ տվեց։

- Բայց չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ մեջ մայրական քնքշանք էլ կա։

- Հա, սրտիս խորքում ինչ-որ մի տեղ կա, բայց վառ չի արտահայտվում։

- Կարծում եք՝ դա ճի՞շտ է։

- Դա ինդիվիդուալ է, չգիտեմ՝ ճիշտ է, թե՝ սխալ, դա իմ տեսակետն է։ Գուցե դա նրանից է, որ ես մենակ էի, եթե հետս 24 ժամ օգնող մարդիկ լինեին, ես ավելի շատ նվիրվեի։ Չնայած ես տեսակով եմ խիստ, ուր մնաց՝ իմ երեխայի հանդեպ չլինեի։ Երբ ես տեսնում եմ լկստված, անդաստիարակ երեխաների, չեմ հասկանում նրանց ծնողներին, հետևաբար իմ տանը չի կարող լինել դա։ Դրա համար էլ այդ մայրական քնքշանքը թողել եմ հետևում։ Գուցե և դա սխալ է։

- Թեև երեխային խնամելու հմտությունը կանայք ակամա են ձեռք բերում, ամեն դեպքում միանգամից առանց օգնության սկսելը բարդ է։ Միանգամից կարողացե՞լ եք զբաղվել երեխայի խնամքով։

- Եթե չլիներ իմ սառը դատողությունը և բանական մարդ լինելը, ես վստահ եմ, որ կամ ես կնետվեի պատուհանից, կամ երեխան։

-Այդքան բա՞րդ է երեխա պահելը։

-Չէ, չէ, չէ։ Այդ հոգեվիճակը (երեխա ունենալուց հետո հորմոնալ դիսբալանս է) ամեն մեկի մոտ անհատական է դրսևորվում։ Ինձ մոտ մի քիչ շատ էր դա։ Երեխա պահելը շատ հեշտ է, առավել ևս՝ մենակ։ Ես կարդացել եմ շատ գրքեր, բայց թեորիան և պրակտիկան շատ տարբեր են։ Ես նույնիսկ բոդի հագցնելու ձևը չեմ իմացել, բայց մենակ լողացրել եմ 3 օրական երեխային, թեև չեմ իմացել՝ ինչպես են դա անում։ Ամեն ինչ սովորեցի։ Այդ հարցում նա էլ ինձ օգնեց։ Նոր էր ծնվել, բայց վիզը ձիգ պահում էր։

- Մայրիկի օգնությունը չի՞ թուլացրել Ձեր լարվածությունը։

- Մայրիկս ավելի սրտաճմլիկ է, այդ «մուսի-պուսի» տարբերակով է խնամում երեխային. վայ, լացեց, վայ, այսպես, այնպես... Առաջին 3 օրը շատ բարդ էր, որովհետև երեխայի ամեն լացելուց գրկում էր, հետո հասկացրեցի, որ եթե ուզում ես գիշերը հանգիստ քնել, երեխան լավ լինի, իմ օրենքները մի խախտիր։ Շնորհակալ եմ մամայիս, որովհետև իրոք շատ է օգնում ինձ։ Նա երեխային խնամում է, ես գնում եմ իմ գործերով, ներկայացման։

- Երեխայի հետ զբոսանքների հաճա՞խ եք գնում։

- Նա 3 օրականից դրսում է։ Ամեն տեղ տարել եմ ինձ հետ։ Վերջին շրջանում մի քիչ վիրուսներից էի վախենում, բայց կրկին կսկսենք հաճախ դուրս գալ։

- Նաիրա, Դուք և Վանն ամուսնալուծվել էիք մինչ երեխայի ծնունդը։ Երեխան կապ ունի՞ հայրիկի հետ։

- Իհարկե։ Անկախ իմ և նրա հարաբերություններից, նա երեխայի հայրն է և, ինչու ոչ, պարտավոր է ինձ հետ միասին «ծնողություն անել» երեխային։

- Նրան է՞լ եք թելադրւմ Ձեր կանոնները։

- Իհարկե, ինքն ինչ գիտի՝ ես ինչպես եմ մեծացնում էդ երեխուն։ Ես շնորհակալ եմ, որ հետևում է կանոններին։ Նա հասկանում է, որ երեխան մեր ընդհանուրն է, իսկ ես վատը չեմ ցանկանա իմ երեխային։ Քանի որ 24 ժամ կողքիս չի լինում, չի իմանում՝ ինչն ինչպես եմ անում, դրա համար երբ գալիս է, ասում եմ՝ այսպես գրկիր, սա էսպես արա։ Նրանք պարտավոր են շփվել, երբ երեխան մեծանա, կորոշի՝ ուզո՞ւմ է շփվել հայրիկի հետ, թե՞ ոչ։ Այս դեպքում ես ո՞վ եմ, որ թողնեմ կամ ոչ։

- Իսկ Դուք ի՞նչ հարաբերություններ ունեք Վանի հետ։ Ընկերական հարաբերություննե՞ր եք պահպանել, թե՞ ոչ։

- Ոչ, ծանոթական։ Շատ նորմալ հարաբերություններ ունենք՝ միայն երեխային վերաբերող։

- Մինչ օրս երեխայի հետ ոչ մի նկար չեք հրապարակել, նշեցիք, որ չեք էլ ցանկանում հրապարակել։ Ինչո՞ւ։

-Իմ երեխան իմ անձնական անկյունն է։ Ես նկար չեմ հրապարակում, ոչ թե որովհետև կարծում եմ, որ աչքով կտան, այլ համարում եմ, որ դա իմ սեփականությունն է, որը չեմ շռայլի ամեն մեկին։ Նա կա, փառք Աստծո առողջ է, բայց նա կապ չունի իմ և իր հայրիկի հետ (նրա հայրիկն էլ կապ չուներ հանրության հետ, ինքն իրեն հանրայնացրեց, ինչևէ, լավ է արել՝ իր գործն է)։ Երեխա է, իր համար մեծանում է, իմաստ չեմ գտնում լուսանկարներ հրապարակել։ 3-4 օրական էր, շատ մարդկանց ինքս եմ ուղարկել նկարներ, շնորհակալ եմ, որ ոչ ոք՝ սկսած իր հայրիկից, չի հրապարակել նկար՝ հարգելով իմ որոշումը։ Ով ուզում է տեսնել երեխայիս, ինձ գիտի, իմ տան տեղը գիտի, կարող է գալ։

- Արդեն վերադարձել եք աշխատանքի։ Հեռուստատեսությունո՞ւմ էլ կրկին ներկայանալու ծրագրեր կան։

-Այո, արդեն 2 օր է՝ խաղում եմ «Դոն Ժուան ավիան»։ Ես ծննդաբերությունից հետո երրորդ օրվանից պատրաստ էի գնալ աշխատանքի։ Սպասում եմ նոր առաջարկների։ Կարծում եմ՝ ցանկության դեպքում ինձ կգտնեն։ Մարդիկ իմ տեղը գիտեն, երբևէ չի եղել, որ ես գնամ, դիմեմ ինչ-որ դերի համար։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը