Երբեմն «կներես» ասելու համար զղջում եմ, որովհետև ազնիվ մարդիկ քիչ են մնացել. Լուսին Վարդանյանն անկեղծանում է
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի շարքին համապատասխան՝ դերասանուհի Լուսին Վարդանյանն առանց բեմական դիմակի անկեղծանում է:
Մանկությանս ամենավառ հիշողությունները...
Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են ընտանիքիս եւ իմ բակի խաղերի հետ (չնայած մայրս հաշված րոպեներ էր մեզ թույլ տալիս բակում ժամանակ անցկացնել, բաjց նույնիսկ այդքան ժամանակում հասցնում էինք խաղալ բոլորին շատ ծանոթ «ռեզին», «կլասս», «գործնագործ» եւ այլ՝ ավելի ազնիվ խաղեր, քան հիմա խաղում են երեխաները): Շատ վառ հիշողություններ ունեմ՝ կապված Խնկո Ապոր գրադարանի հետ, որտեղ մայրս է աշխատում. Մենք մասնկացում էինք տարբեր գեղեցիկ միջոցառումների, կրթվում, գիրք կարդում եւ դաստիարակվում՝ գնահատելով գեղեցիկը: Ութ տարի սովորել եմ ոկալ երաժշտական դպրոցում, որտեղ եւս շատ երջանիկ ու վառ օրեր եմ անցացրել, դրանք եւս մանկությանս հիշադարանում ամուր պահում եմ:
Եկա, որովհետեւ...
Եկա Թատերական ինստիտուտ, որովհետեւ հարազատներս եւ Աշոտ Բզնունին, ում մոտ վոկալ էի պարապում, ասացին՝ ավելի լավ է առաջին մասնագիտությունս լինի դերասանական արվեստը, իսկ հետո նոր երգը:
Ճակատագրական կետ...
Ճակատագրական կետ էր հենց Թատերական ինստիտուտը, այն ճակատագրական դարձավ նաեւ անձնական կյանքումս՝ այստեղ հանդիպեցի ամուսնուս: Ճակատագրական էր նաեւ Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն մուտք գործելս, որտեղ մինչ օրս աշխատելով՝ հաճույք եմ ստանում:
Հիշում եմ ու տխրում...
Հիշում եմ ու տխրում հարազատներիս, ովքեր անժամանակ լքեցին մեզ՝ տատիկիս, պապիկիս եւ հորեղբորս. Երբեմն նրանց պահանջը շատ եմ զգում:
Շարունակությունը՝ այստեղ